Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ մարմինները «հասան» Վահրամ Սահակյանին: Քրեական վարույթ նախաձեռնեցին, ձերբակալեցին, հետո դատարանը քննեց խափանման միջոցի հարցը, սահմանեց «վարչական հսկողություն»՝ ֆեյսբուքյան գրառումներ անելու (բացառությամբ գործնականի) արգելքով: Պարզվում է՝ այս ամենը Վահրամ Սահակյանի մի գրառման համար է: Չզարմացանք, սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քրեական գործեր է սարքում սոցցանցային գրառման համար:

Այն, որ Վահրամ Սահակյանի գործածած հայհոյախառն բառամթերքն անընդունելի է, նույնիսկ քննարկման բան չէ: Այն, որ մերժելի է այդպես արտահայտվելը, դա էլ քննարկելու կամ վիճելու բան չէ: Բայց կա՞ մեկը, որ անծանոթ է Վահրամ Սահակյանի արտահայտչաոճին: Ու միայն այսօրվա իշխանավորների կամ չիշխանավորների հասցեին չէ: Այդպես որ լիներ, «նախկիններում» Վահրամ Սահակյանը պիտի բանտերից դուրս չգար: Բայց մարդը ազատ ապրում և ստեղծագործում էր: Եվ ստեղծագործում է:

Հարցը Վահրամ Սահակյանը չէ, մեծ հաշվով: Այստեղ երկու էական ու սկզբունքային հարց կա. նախ՝ մեղադրանքը, երկրորդը՝ օրենք ասվածի ծայրահեղ ընտրողաբար կիրառումը:

Մեղադրանքը. Վահրամ Սահակյանին առաջադրվել է մեղադրանք, թե նա, ուշադրություն, «ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում»:

Արդեն ընդհանրապես կարևոր չէ, թե հատկապես ինչ գրառում կամ ում հասցեին: Առավել ևս, որ թե՛ իրավաբանները, թե մի շարք իրավապաշտպաններ նշում են, որ նշյալ գրառման մեջ ընդհանրապես չկա թշնամանք հրահրելու կամ քարոզելու նշույլ: Սա մե՛խն է:

Որովհետև, եթե Վահրամ Սահակյանին նման մեղադրանք է ներկայացվում ֆեյսբուքյան գրառման համար, ապա նույն հիմքերով, բացարձակապես նույն օրենքի նույն տառին ու ստորակետին համապատասխան պետք է արդեն ձերբակալված ու համանման մեղադրանքով քննության տակ լինեին ՔՊ գրեթե ամբողջ խմբակցությունը, ՔՊ-ի քարոզչական «սազանդարներն» ու «քամանչահարները», նորահայտ, հայտնի ու կիսահայտնի քպական «բլոգերները», շարքային նիկոլական ֆեյքերն ու ոչ ֆեյքերը: Մի խոսքով, իշխանության բոլոր այն ներկայացուցիչներն ու կողմնակիցները, որոնք օրնիբուն Ֆեյսբուքում, ԱԺ ամբիոնից, եթերներից անդադար, օրը 24 ժամ ատելություն, թշնամանք, ներքին անհանդուրժողականություն են քարոզում Արցախի, արցախցիների, նաև կոնկրետ գործիչների, ընդդիմադիր ուժերի ղեկավարների, ընդդիմադիր հայացքներ ունեցող հարյուր հազարավոր մարդկանց, Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության, հայկականության հանդեպ: Դեռ չենք խոսում սպանելու, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու բացահայտ սպառնալիքների մասին, որ հնչեցնում են:

Այսինքն, եթե օրենքի առաջ «բոլորը հավասար են», ինչպես հաճախ է սիրում նշել ՔՊ ղեկավարը, ուրեմն մինչև Վահրամ Սահակյանին հասնելը պիտի վերոնշյալները հազարներով քրեական հետապնդման տակ լինեին ու նույն հոդվածով մեղադրանք «շալակած»: Ու քանի որ այդպես չէ, ուրեմն՝ ի՜նչ օրենք, ի՜նչ օրինականություն: Օրենքը միայն նրանց դեմ է գործում, ովքեր ձեռնտու չեն Նիկոլ Փաշինյանին: Եվ վերջ:

Այստեղ, որպես ամփոփում, երևի թե տեղին է մեջբերել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը. «Կրո՞ւմ է, արդյոք, Սահակյան Վահրամն իր մեջ ատելություն կամ ատելության խոսք։ Իհարկե՝ ոչ։ Մենք դրանում համոզվել ենք նրա ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում։ Գրառումը հայհոյախոսական է և ոչ միակողմանի, բայց պատժում են ընտրողաբար, իրական Արտիստին։ Բոլորս հիշում ենք, թե ատելության խոսքի ինչպիսի «գոհարներ» են հնչել իշխանության առաջին դեմքերից, ԱԺ ամբիոնից։ Չեմ թվարկի դրանք, միայն մի տպավորիչ օրինակ բերեմ. երբ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրին իր կողմից կիրառված «դոմփել» բառի մասին, փորձեց զարմանալ. «Չեմ հասկանում՝ առաջին անգամ եք լսո՞ւմ»։ Այո, մենք առաջին անգամ էինք լսում հրապարակային հայհոյանք երկրի առաջին դեմքի կողմից։ Բա, եթե էդքան սովորական է հայհոյանքը, ի՞նչ եք ուզում Վահրամից։ Ատելության խոսք, հայհոյախոսություն մենք լսում և կարդում ենք շարունակաբար, այն էլ՝ ինչ մասշտաբների, բայց պատժվող չկա։ Պատժվում են հատկապես հանրության շրջանում հեղինակություն վայելող և իշխանությանը չհպատակվողները, անհատականությունները։ Ատելությունը ձեր մեջ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան «Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելու Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի
Ամենաընթերցվածները