«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 3-10-ը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում ներկայացնում է «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը։

Փառատոնի շրջանակում Շվանիձորի գործարանի շենքում կներկայացվեն ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող հայ և օտարազգի արվեստագետների աշխատանքները։ Ցուցադրությունը բնակավայրի բնակիչներին և փառատոնի այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալու ժամանակակից արվեստի տարբեր արտահայտչաձևերին և արվեստագետների ստեղծագործական մոտեցումներին։

Շվանիձորի մշակույթի տանը կկայանա պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի մասնագետներն ու արվեստագետները կանդրադառնան մշակույթի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացման հնարավորություններին և Շվանիձորը ժամանակակից արվեստի կենտրոնի վերածելու հեռանկարին։

Փառատոնի օրերին հայ և օտարազգի արվեստագետները Շվանիձորում կանցկացնեն նաև վարպետության դասեր՝ ստեղծելով անմիջական շփման և փորձի փոխանակման հնարավորություն տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների և ստեղծագործող անհատների համար։

«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ի առաջին թողարկումը միտված է մշակույթի և արվեստի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացմանն ու տարածմանը, Շվանիձորի բնակիչների համար արվեստի, կրթության և մշակութային ծրագրերի հասանելիության ընդլայնմանը, հայ և միջազգային արվեստագետների միջև ստեղծագործական երկխոսության խթանմանը, մշակութային զբոսաշրջության հոսքերի խթանմանը, Շվանիձորը՝ որպես ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ ձևավորելուն, բնակավայրի մշակութային ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

Նախաձեռնության առանցքում Շվանիձոր բնակավայրը աշխարհի հետ երկխոսող, կայուն զարգացող և ինքնաբավ համայնք դիրքավորելու գաղափարն է՝ ընդգծելով նրա մշակութային ինքնատիպությունն ու ստեղծագործական ներուժը։

Նախատեսված ծրագրերը բաց են արվեստագետների, մշակույթի ոլորտի մասնագետների, տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների և մշակութային զբոսաշրջիկների համար։

Փառատոնի առաջին թողարկման մեկնարկը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ Թրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասին Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Սոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումները Մեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբին Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խուսափել ու չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան «Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելու
Ամենաընթերցվածները