Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցված տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Խոսքը Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ականներին իրավագիտության ոլորտում ստեղծված առաջին մասնագիտական խորհրդի մասին է, որը շուրջ երեք տասնամյակ գործել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և կազմակերպել թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ։

Ավելի քան երկու տասնամյակ՝ դեռևս 2000-ականների սկզբից, խորհուրդը ղեկավարում է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը։

Խորհրդի լուծարման մասին տեղեկությունը հատկապես ուշագրավ է վերջին ամիսներին Գագիկ Ղազինյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Այս տարվա օգոստոսի վերջին ԵՊՀ ղեկավարությունը որոշեց չշարունակել աշխատանքային հարաբերությունները Գագիկ Ղազինյանի հետ։ Ղազինյանը ԵՊՀ ռեկտորի համապատասխան որոշումն արդեն վիճարկում է դատական կարգով՝ պահանջելով այն անվավեր ճանաչել, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Իր աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու որոշումը Գագիկ Ղազինյանը հրապարակայնորեն գնահատել է որպես քաղաքական՝ այն կապելով նաև իր որդիների քաղաքական գործունեության հետ։

Ղազինյանների ընտանիքի անդամները վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում և հանդես եկել Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ ընդդիմադիր դիրքերից։ Գագիկ Ղազինյանի ավագ որդին՝ Արթուր Ղազինյանը, եղել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր և իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությամբ հանդես եկած քաղաքական գործիչ։ Նրա մյուս որդին՝ Դավիթ Ղազինյանը, ներկայում Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Այս ֆոնին արդեն Գագիկ Ղազինյանի աշխատանքային հարաբերությունների դադարեցումն էր նրա և նրա ընտանիքի ներկայացուցիչների կողմից գնահատվել որպես քաղաքական շարժառիթ ունեցող որոշում։ Այժմ դրան հաջորդում է մեկ այլ զարգացում, այն է՝ վաղաժամ լուծարվում է նաև ավելի քան երկու տասնամյակ Գագիկ Ղազինյանի ղեկավարած «Իրավագիտության 001» մասնագիտական խորհուրդը։

Ընդ որում, խորհրդի գործունեության ժամկետը երկարաձգված էր մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ գիտության և կրթության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների և գիտական աստիճանների շնորհման նոր համակարգին անցնելու կապակցությամբ։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է դրա գործունեությունը դադարեցնել արդեն հոկտեմբերի 1-ից։ Մեր աղբյուրները այս որոշումը ևս կապում են Գագիկ Ղազինյանի անձի և վերջին շրջանում նրա շուրջ գործընթացների հետ՝ այն դիտարկելով որպես քաղաքական հայացքներով պայմանավորված վարչական ճնշման շարունակություն։

Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում նախ՝ դադարեցվում են Գագիկ Ղազինյանի աշխատանքային հարաբերությունները ԵՊՀ-ի հետ, իսկ այնուհետև՝ նաև նրա՝ ավելի քան երկու տասնամյակ ղեկավարած մասնագիտական խորհրդի գործունեությունը։

Հատկանշական է նաև, որ խոսքը պարզապես Ղազինյանին խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու կամ խորհրդի կազմը փոփոխելու մասին չէ։ Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել դադարեցնել հենց ամբողջ մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Սա էական հանգամանք է քաղաքական հետապնդման մասին հնչող պնդումների համատեքստում. եթե խնդիրը Գագիկ Ղազինյանի՝ խորհրդի նախագահ լինելն էր, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ լուծարել ամբողջ խորհուրդը։

Որոշումը հետևանքներ ունի նաև գիտական հանրության համար։ Հայաստանում իրավագիտության ոլորտում գործում է նաև այլ մասնագիտական խորհուրդ, հետևաբար գիտական աստիճան հայցողները չեն զրկվում պաշտպանության հնարավորությունից, սակայն ԵՊՀ խորհրդի լուծարմամբ սահմանափակվում է նրանց՝ մասնագիտական խորհուրդ ընտրելու հնարավորությունը։

Այս պատմության մեջ, սակայն, առանձին պարզաբանման կարիք ունի նաև Երևանի պետական համալսարանի դիրքորոշումը։

«Իրավագիտության 001» մասնագիտական խորհուրդը շուրջ երեք տասնամյակ գործել է հենց ԵՊՀ-ում։ Ավելին՝ ԵՊՀ պաշտոնական կայքում այն մինչ այժմ ներկայացված է համալսարանում գործող մասնագիտական խորհուրդների շարքում, իսկ Գագիկ Ղազինյանը՝ որպես խորհրդի նախագահ։ Հետևաբար, ԵՊՀ ղեկավարությունից ակնկալվում է պարզաբանում՝ տեղյա՞կ է, արդյոք, համալսարանը մասնագիտական խորհրդի գործունեությունը հոկտեմբերի 1-ից դադարեցնելու որոշման մասին, ինչպիսի՞ դիրքորոշում ունի ԵՊՀ ղեկավարությունն այդ որոշման վերաբերյալ, և դիմե՞լ է, արդյոք, համալսարանը իրավասու մարմիններին՝ շուրջ երեք տասնամյակ ԵՊՀ-ում գործող խորհրդի գործունեությունը պահպանելու հարցով։

Հատկապես կարևոր է պարզել՝ ԵՊՀ ղեկավարությունը համաձայնե՞լ է խորհրդի լուծարմանը, առարկե՞լ է դրան, թե՞ որևէ դիրքորոշում ընդհանրապես չի հայտնել։

Այս հարցերի պատասխանները կարող են նաև հստակեցնել՝ մասնագիտական խորհրդի լուծարումը գիտական համակարգի վերակազմավորման սովորական վարչական որոշո՞ւմ է, թե՞ այն տեղավորվում է Գագիկ Ղազինյանի շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների և նրա նկատմամբ քաղաքական շարժառիթներով վարչական ճնշման մասին հնչող պնդումների ընդհանուր շղթայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ Թրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասին Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Սոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումները Մեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբին Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խուսափել ու չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»
Ամենաընթերցվածները