Քորը կարող է լինել քաղցկեղի մասին հուշող ախտանշաններից մեկը. ինչպես հասկանալ

Քորը բավական տարածված խնդիր է և հազվադեպ է դառնում լուրջ անհանգստության պատճառ, սակայն ամերիկացի ու գերմանացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ դեպքերում այն կարող է լինել քաղցկեղի մասին հուշող ախտանշաններից մեկը։ Ջոն Հոփկինսի բժշկական քոլեջի ու Մյունստերի համալսարանական հիվանդանոցի մասնագետների անցկացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Academy of Dermatology պարբերականում։

Մասնագետների խոսքով՝ երկար ժամանակ չմեղմվող քորի դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին ու բուժզննում անցնել, քանի որ այն կարող է նախազգուշացնել քաղցկեղի զարգացման մասին։ Հոտազոտությունների շրջանակներում գիտնականները վերլուծել են քորից գանգատվող շուրջ 17 000 հասուն հիվանդի տվյալներն ու համեմատել դրանք նման ախտանշան չունեցող մոտ 5 միլիոն հիվանդի տվյալների հետ։

«Քորի առկայության դեպքում չարորակ ուռուցքների զարգացման հավանականությունը վեց անգամ բարձր էր», – նշում են մասնագետները՝ ընդգծելով, որ առավել հաճախ քորից գանգատվող հիվանդների մոտ ախտորոշվում էր լյարդի քաղցկեղ։ Բացի այդ, բավական հաճախ էին հայտնաբերվում նաև լեղապարկի քաղցկեղը, լեղուղիների քաղցկեղը, արյունաստեղծ համակարգի քաղցկեղն ու մաշկի քաղցկեղը։

 

Շատ կարևոր նշանակություն ունի նաև ցանի առկայությունը։ Մաշկային ցանով ուղեկցվող քորի դեպքում հիվանդների մոտ սովորաբար ախտորոշվում էին ոսկորների ուռուցքներ, բրոնխների կարցինոմա, լեյկոզի երկու տեսակ կամ բազմակի միելոմա։ Գիտնականները ենթադրում են, որ գոյություն ունի կապ ցանի և չարորակ ուռուցքների առաջացման միջև։ Նրանց կարծիքով՝ նորագոյացությունների առաջացման մեխանիզմը հիմնված է մաշկի բորբոքային ռեակցիայի վրա։

Այս հետազոտությունների արդյունքում գիտնականներին չի հաջողվել պարզել՝ քաղցկեղն է առաջնային խնդիրը, թե քորը։ Այս հարցի պատասխանը ստանալու համար դեռ հարկավոր են հավելյալ հետազոտությունները, սակայն գիտնականներն արդեն իսկ վստահ են, որ որևէ ակնհայտ պատճառ չունեցող քորի առկայությունը կարող է դառնալ չարորակ նորագոյացությունների հայտնաբերման մեխանիզմներից մեկը։








Ավելին այստեղ․․․

դիտվել է 2163 անգամ
Լրահոս
Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
Ամենաընթերցվածները