Գիտնականները ներկայացրել են դեղամիջոց, որը կանխում է շաքարային դիաբետի զարգացումը

Եյլի համալսարանի բժշկական դպրոցի ու Ինդիանայի համալսարանի գիտնականների համատեղ անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ փորձնական իմունաթերապևտիկ դեղամիջոցը ստանալուց ավելի քան հինգ տարի անց 1-ին տիպի շաքարային դիաբետի զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց կեսը շարունակում է առողջ մնալ՝ ի տարբերություն պլացեբո ստացած կամավորների, որոնց դեպքում առողջ էին 22%-ը։

Ընդ որում՝ տեպլիզումաբ անվանումն ստացած դեղամիջոցն ընդունած ու այնուամենայնիվ հիվանդացած կամավորների մոտ հիվանդությունը զարգացել է դեղամիջոցն ընդունելուց միջինում հինգ տարի անց, մինչդեռ պլացեբո ստացածները

հիվանդացել են 27 ամիս անց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine պարբերականում։

«Կիրառման հավանություն ստանալուց հետո այս դեղամիջոցը կարող է հետաձգել կամ կանխել 1-ին տիպի շաքարային դիաբետի զարգացումը», - նշում է Եյլի համալսարանի իմունաբանության ու ներզատաբանության պրոֆեսոր Քևան Հերոլդը։

Հերոլդի խոսքով՝ Provention կենսատեխնոլոգիական ընկերության մշակած այս դեղամիջոցը կարող է կիրառման հավանություն ստանալ անռանը։ Հետազոտությունների ընթացքում 76 մարդու մոտ նկատվել է դեղամիջոցի ընդունմանն ի պատասխան T-բջիջների առաջացրած վնասվածքների մակարդակի նվազում և տեպլիզումաբ ստացող կամավորների մոտ ինսուլին արտադրող բետա-բջիջների գործառույթների բարելավում։

Հետազոտությանը մասնակցած կամավորների միջին տարիքը 13 էր։ Նրանց բոլորի հարազատների մոտ ախտորոշվել էր 1-ին տիպի շաքարային դիաբետ։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ամենաընթերցվածները