Վահագն Դավթյանը՝ Մյունխենից․ Մարտական տրամադրվածություն ունենք

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Եթե կանգնում եմ գործիքի տակ եւ ձեռք բարձրացնում, արդեն պատասխանատվություն է, որովհետեւ երկիրն եմ ներկայացնում: Մեդալային կանխատեսումներից զերծ կմնամ. փորձելու ենք մաքսիմալ լավ մասնակցել: Մարտական տրամադրվածություն ունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը, որը Հայաստանի թիմի հետ պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մեկնարկին:

Օգոստոսի 18-ին Երեւանի ժամանակով 18:00-ից Մյունխենում կմեկնարկի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության որակավորման փուլը, որտեղ Հայաստանը կունենա 5 մասնակից՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան: Հայաստանի թիմն արդեն անցկացրել է ԵԱ-ի վերջին գլխավոր փորձը Մյունխենի օլիմպիական մարզապալատում, որտեղ էլ անցկացվելու է մրցաշարը:

Եվրոպայի փոխչեմպիոնը կարեւոր մեկնարկից առաջ NEWS.am Sport-ի հետ զրուցել է նախապատրաստական փուլի, մարզավիճակի, սպասելիքների եւ պետական աշխատանքը մարզումների հետ համատեղելու մասին:

Վահագն, ի՞նչ մարզավիճակում ես մոտենում Եվրոպայի առաջնությանը:

Այս պահին արդեն լավ մարզավիճակ ունեմ, չնայած Վրաստանի հավաքից մեկ շաբաթ բաց եմ թողել: Թիմը երեք շաբաթ հավաք անցավ, ես՝ երկու, բայց հասցրեցի այդ ընթացքում գալ մրցումային մարզավիճակիս: Երեւանի հավաքից հետո դեռ լավ մարզավիճակում չէի:

Եվրոպայի արծաթե, բրոնզե մեդալակիր ես: Հավաքածուումդ պակասում է միայն ոսկե մեդալը: Ինչպե՞ս ես գնահատում հնարավորություններդ:

Թե ինչ արդյունքներ կունենանք, այս պահին դժվար է ասել: Փորձելու ենք մաքսիմալ լավ մասնակցել: Չեմ սիրում մրցումներից առաջ մեդալային կանխատեսումներ անել: Բոլորս մարտական տրամադրվածություն ունենք:  

Աշխարհի գավաթի երեք փուլերում գերազանց արդյունքով դարձար գավաթակիր: Այս հաջող մրցելույթներից հետո բոլորը քեզնից բարձր արդյունք են ակնկալելու: Այդ առումով լրացուցիչ լարվածություն կա՞:

Այս տարվա ընթացքում հաջող մրցելույթներից հետո կա որոշակի պարտավորվածություն, որ պետք է կարողանամ պահել այդ շեմը: Ես պարտավորվածություն զգում եմ ինքս իմ առջեւ՝ կատարածս աշխատանքի, չարչարանքիս, ծախսածս ժամանակի, ստացած վնասվածքներիս համար: Մինչեւ այստեղ հասնելը երկար աշխատանք ենք կատարում մարզիչների հետ: Ես նույն լրջությամբ եմ մոտենում Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, միջազգային մրցաշարերին եւ Հայաստանի առաջնություններին: Եթե կանգնում եմ գործիքի տակ եւ ձեռք եմ բարձրացնում, արդեն պատասխանատվություն է ինձ համար, որովհետեւ մենք մեր երկիրն ենք ներկայացնում: Որքան պատվով ներկայացնենք, այնքան մեր երկրի, հայկական մարմնամարզության համար է:

Վահագն, օղակների վարժությունում կանոնների փոփոխություն կա՞:

Կան փոփոխություններ, բայց այնպես չէ, ինչպես օրինակ Արթւոր Դավթյանի գործիքի վրա: Տարրերի արժեքների փոփոխություն է եղել Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո։ Ես, այսպես ասած, շահել եմ այդ փոփոխությունից: Օրինակ, եթե նախկինում անում էի մի տարր, որն ավելի բարդ էր, ավելի շատ ուժ էի կորցնում դրա վրա, անհամեմատ քիչ էր գնահատվում: Հիմա ավելի հեշտ էլեմենտ եմ անում, որն ավելի բարձր է գնահատվում: Փոքր փոփոխություններ են, բայց վարժությունս լավ կատարելու դեպքում վերջնական հաշվարկում բարձր միավորներ եմ վաստակում: Ինձ համար լավ էին այս փոփոխությունները, քանի որ վարժությունս չեմ փոխել: Եթե փոխեի, ինձանից ամենաքիչը մեկ տարի ժամանակ էր պահանջվելու այն յուրացնելու եւ վարժ կատարելու համար. մեր սպորտային լեզվով ասում են՝ «վարժությունը նստի քո վրա»:

Դու նաեւ պաշտոնավարում ես Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչությունում: Ինչպե՞ս ես համատեղում պետական աշխատանքն ու սպորտը:

Իրականում շատ բարդ է: Մեծ դժվարությամբ եմ համատեղում, փորձում եմ: Լարվածությունը, աշխատանքի մեջ մարզումները, հավաքների մեջ աշխատանքը, այս ամենը շատ մեծ էներգիա է խլում: Այս գերլարված վիճակն ինձ ավելի շատ է հոգնեցնում, քան մարզումների ֆիզիկական ՝ծանրաբեռնվածությունը: Ես փորձում եմ այնպես անել, որ աշխատանքս շատ ժամանակ չվերցնի մարզումներիցս եւ հակառակը: Ստիպված ընդմիջման ժամերին եմ գալիս մարզումների, իսկ երկրորդ մարզումն անում եմ աշխատանքային օրվա ավարտից հետո:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցին միացավ նաեւ օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Վահագն Դավթյանի մասին կարելի է գիրք գրել: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում հավաքների ժամանակ Վահագնը ֆանտաստիկ աշխատանք էր անում. գերլարված մարզումներ, աշխատանք, ավագանու նիստից ընդմիջմանը կոստյումով գալիս էր մարզադահլիճ, փոխվում, մարզվում, նորից կոստյումը հագնում, վերադառնում նիստին: Այդպես ամբողջ հավաքի ընթացքում գերազանց մարզավիճակ հավաքեց, շատ լավ պատրաստվեց: Հասանք Տոկիո, որտեղ պետք է ընթանար աշխարհի առաջնությունը: Վահագնի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան ցույց տվեց: 7 օր մնաց կարատնին լրիվ այլ քաղաքում: Ես ասում եմ՝ դու այդքան լավ պատրաստվեցիր, չարչարվեցիր, որ 7 օր գնաս մեկուսացած հանգստի (ծիծաղում է):

Օգոստոսի 18-ին Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի թիմը մրցահարթակ դուրս կգա Երեւանի ժամանակով 19:07-ին:

Լուսինե Շահբազյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
Ամենաընթերցվածները