Հայաստանը ՄԻՊ ունի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Արման Թաթոյանից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանալու, ներողություն՝ չի ցանկանալու պետական համակարգում կարևոր դերակատարում ունեցող Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի՝ գոնե համարժեքությանը մոտ թեկնածու գտնել, ակնհայտ էր դեռ այն ժամանակ, երբ քպականները նախկին ՄԻՊ-ի «քարկոծմանն» էին լծված: Հասկանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի ցանկություն չուներ ՄԻ պաշտպանի պաշտոնում տեսնել քիչ թե շատ ինքնուրույն որևէ գործչի: Նրան այդ պաշտոնում հլու-հնազանդ հպատա՛կ էր պետք, պետք էր ու պետք է ոչ թե ՄԻ պաշտպան, այլ, ինչպես ժամանակին առիթ ունեցել ենք նշելու, ՔՊԻ պաշտպան, մեկը, որ կհամաձայնի դառնալ իշխանության բոլոր այլանդակությունները արդարացնող քպական հավել յալ ֆունկցիոներ: Այդպես էլ եղավ:

Հետո Փաշինյանը որոշեց, որ այդ նշանակված կադրն ավելի լավ հետախույզ կլինի, այն էլ՝ արտաքին հետախուզության գծով, ու մի նոր միպացու գտան յուրայինների շարքերից: Վերցրեցին ու յուրային գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին կարգեցին ՄԻ պաշտպանի պաշտոնում: Ոչ մի ուշադրություն չդարձրեցին այն իրողությանը, որ տվյալ անձնավորությունը, այսպես ասենք, գլխավոր դատախազի հետ ընկերուհիական հարաբերություններ ունի, նրա անմիջական ենթական է ու այդ պաշտոնից է «գնում» ՄԻ պաշտպան: Որքան յուրային, այնքան՝ լավ: Սա է փաշինյանական նշանակումների միակ «տրամաբանությունը», որը բռնատիրական ռեժիմներին բնորոշ հատկանիշ է: Անահիտ Մանասյանը, կարելի է ասել, միանգամայն արդարացնում է...

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի բոլոր ակնկալիքները: Այն է՝ սուսուփուս «զբաղվել» այն «գործով», ինչի համար ընտրվել-նշանակվել է, ձայն չհանել, իսկ արդյունքում՝ դիմազրկել ու հեղինակազրկել ՄԻ պաշտպանի ինստիտուտը: Այդ բոլոր ուղղություններով փաշինյանական ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը գործնականում «հաջողություններ» գրանցում է, ձգտում է առանձնապես «չերևալ»: Ավելին, քպականներն իրենք տարրական հարգանք չեն ցուցաբերում ՄԻ պաշտպանի ինստիտուտի հանդեպ: Ամենից ցայտունն այն դեպքն էր, երբ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քպական Պապոյանը կատաղի հռետորաբանությամբ ու տոնայնությամբ, ՄԻ պաշտպանի անմիջական ներկայությամբ վերբալ հարձակման դիմեց ընդդիմադիր պատգամավորուհու դեմ, որի հարցն, ի դեպ, Պապոյանին ընդհանրապես ուղղված չէր: Ու ՄԻՊ-ը չսաստեց յուրային քպական պատգամավորին՝ հավել յալ ապացուցելով վերը նշվածը:

Այդքանից հետո թեպետ ամենևին զարմանալի չէ, բայց արժե արձանագրել, որ ՄԻՊ-ի ձայնը «նոր տարվա լիմոնադի» կարգավիճակում է, տվյալ դեպքում՝ չի լսվում: Եվ չի լսվում մի իրավիճակում, երբ ֆեյսբուքյան գրառումների, արտահայտությունների հիման վրա Նիկոլ Փաշինյանը, նրա գլխավոր դատախազը գործակարության «արտել» են բացել ու «կարել» է, որ «կարում» են, հասկանալի է՝ միմիայն ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց և գործիչների դեմ: Բանտերը լցված են քաղաքական բանտարկյալներով, իսկ ՄԻՊ-ը այնպես է իրեն պահում, կարծես «Հանրայինի» եթերում է ապրում, այլ ոչ թե իրական Հայաստանում: Այսքանից հետո միգուցե կարելի էր հարց տալ. Հայաստանն, ի վերջո, ՄԻՊ ունի՞, թե՞ ոչ: Բայց, որքան էլ ցավալի է, այդ հարցն էլ է արդեն ավելորդ դառնում կամ առնվազն սոսկ հռետորական:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
Ամենաընթերցվածները