Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական իշխանությունը յուր «կարկառուններից» մեկի շուրթերով հռչակեց, թե՝ քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված Ռուսաստանի բոլոր երաշխավորումները չեն կատարվել, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրը» Արևմուտքի երաշխավորությամբ են կնքելու: Իսկ ի՞նչ արժեն արևմտյան երկրների երաշխավորությունները: Կարելի է, իհարկե, սեփական պատմությունից բազմաթիվ օրինակներ բերել, լինի դա «թղթե շերեփի» (Բեռլինի կոնֆերանս) պատմությունը, թե, ասենք, Կիլիկիայի հետ կատարվածը: Կարելի է անգամ Սևրի դաշնագրի հետ կապված պատմությունը հիշեցնել, հիշեցնել 1920 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության համար ճակատագրական որոշումները, թե ինչպես Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը հենվեց արևմտյան երաշխիքների վրա ու մեն-մենակ և անօգնական հայտնվեց թուրք-բոլշևիկյան ագրեսիայի դիմաց:

Ու դա ինչ արժեցավ Հայաստանին, ու ինչպես ենք մինչև հիմա մեր մաշկի վրա զգում այդ «երաշխավորված» սխալի ծանրագույն հետևանքները, ներառյալ Նախիջևանի կորուստը, Արցախի օտարումն ու Առաջին Հանրապետության անկումը: Բայց կարելի է և «համաշխարհային ընթացիկ» պատմությունից բավականին ցցուն օրինակ բերել, որի մասին նախորդ համարում ակնարկել էինք: Հիշողներ կլինեն, բայց, ամեն դեպքում, հիշեցնենք, որ Ուկրաինայում 2014- ին ծավալված դեպքերի ժամանակ այդ երկրի նախագահը Վիկտոր Յանուկովիչն էր: Երբ խժդժություններն սկսվեցին, բայց դեռ շատ չէին ծավալվել, Յանուկովիչը հավաքական Արևմուտքի միջնորդությամբ (Գերմանիա, Ֆրանսիա և Լեհաստան) ընդդիմության հետ համաձայնություն կնքեց՝ վիճակի կարգավորման վերաբերյալ: Կարճ ասած՝ Արևմուտքի երաշխիքներով Յանուկովիչը բան պայմանավորվեց ուկրաինական ընդդիմության հետ: Այն, ինչ եղավ հետո, «կինոյի սցենար» է, իսկ մեծ հաշվով՝ արդեն գրեթե երկու տարի Ուկրաինայում չդադարող ողբերգության «նախերգանքն» ու հենքը:

Յանուկովիչին տրամադրված «արևմտյան երաշխիքները» թիթեռի կյանք ունեցան, գործեցին երևի 1 օր, քանի որ պայմանավորվելու հաջորդ իսկ օրն սկսվեց «Եվրամայդանը», որի վրա էլ հետագայում եռաց արյունոտ թեյնիկը: Հա, իսկ Յանուկովիչը «գլուխը պրծացրեց»՝ փախչելով կամ ապաստանելով Ռուսաստանում, որը, ի դեպ, նրան զգուշացնում էր, որ արևմտյան երաշխիքները չեն գործելու (տարօրինակ կլիներ, եթե գործեին, որովհետև արևմտյան տերությունների «խաղի» նպատակը հենց Յանուկովիչին տապալելն էր և իրենց խամաճիկներին իշխանության բերելը՝ հետագայում Ուկրաինան Ռուսաստանի դեմ հանելու նպատակով, ինչը և արվեց): Սա այն մասին, թե քանի գրոշ արժեն, եթե ընդհանրապես որևէ բան արժեն «Արևմուտքի երաշխիքները»: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա հնարավոր է՝ նա էլ ինչոր պահի հետևի Յանուկովիչի օրինակին, թեպետ հազիվ թե նրան Ռուսաստանում ընդունեն, երևի «խորը Արևմուտքին» դիմելն հավանական կլինի: Բայց դա արդեն էական չի լինելու ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ «օդային» երաշխիքներ տրամադրողների համար...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» 30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի
Ամենաընթերցվածները