Ցանկությունը Չալաբյանի քաղաքական ու հասարակական գործունեությունը սահմանափակելն է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Անդրադառնալով այն փաստին, որ օրեր առաջ դատախազը խնդրել էր հետաձգել նիստը՝ մենք նշել էինք, որ դատախազությունը «ցայտնոտի» մեջ է և խնդիր ունի՝ հասկանալու, թե ինչպես պետք է ձևակերպեն պատժի պահանջը, որ կարողանան ամեն գնով Չալաբյանին ազատությունից զրկել:

Եվ ահա, մինչ դատարանը խորհրդակցական սենյակ հեռացավ վճիռը դեկտեմբերի 21-ին հրապարակելու համար, դատախազն առաջարկեց սահմանափակել Չալաբյանի ազատությունը երկու տարի վեց ամիս ժամկետով: Սա նշանակում է, որ Չալաբյանն այս ընթացքում չի կարողանալու որևէ քաղաքական ու հասարակական հավաքի մասնակցել կամ կազմակերպել, ավելի պարզ խոսքով՝ քաղաքական գործունեություն ծավալել:

Հետաքրքիր զուգադիպությամբ դատական այս գործընթացը և դատախազի կողմից նման դատավճռի պահանջը համընկավ «Հայաքվե» նախաձեռնության գործունեության հետ: ԱԺ պետաիրավական հանձնաժողովում օրինագիծը մերժվեց, իսկ լիագումար նիստ ՔՊ-ի «շնորհիվ» այն այդպես էլ չմտավ: «Փաստի» տեղեկություններով, այս պահին նախաձեռնության անդամները դեռ հստակ որոշում չունեն՝ նախաձեռնությունը կգնա՞ երկրորդ փուլի, այն է՝ կսկսի՞ 300 հազար ստորագրության հավաքագրումը: Սակայն ակնհայտ է, որ այս գործընթացում իր կարևոր դերն ունի Ավետիք Չալաբյանը, ով իր մտավոր ու կազմակերպչական ռեսուրսներով կանգնած է «Հայաքվեի» հիմքում: Ուստի պատահական չեն կարծիքները, թե Չալաբյանի՝ քաղաքական գործունեություն չծավալելը նույնն է, թե նրան զրկեն անձնական ազատությունից:

Ոչ մեկ անգամ է խոսվել Ավետիք Չալաբյանի քրեական գործի խութերի մասին, ինքը Չալաբյանն էլ է իր ելույթների ու հարցազրույցների ժամանակ ասել, որ դատական այս ամբողջ գործընթացը քաղաքականացված է: Հարցի պատասխանը, թե այս պարագայում գործ ունենք դատարանի վրա քաղաքական իշխանության հերթական ճնշման հե՞տ, որի նպատակը Չալաբյանի քաղաքական ու հասարակական գործունեությունը սահմանափակելն է, թերևս կհնչի դեկտեմբերի 21-ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ
Ամենաընթերցվածները