Ստապետություն, կեղծակրատիա, խոստմնազանցություն. «յոթնյակ»՝ «յոթնյակի» ետևից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ ստերից ու կեղծ կամ չկատարված խոստումներից առավել տպավորիչները՝ առանձին «յոթնյակ»-ներով՝ սկսյալ կառավարության ծրագրերից մինչև առանձին խոստումներ: Ամբողջացնելով գրեթե ամենօրյա ռեժիմով վերջին 5 և ավելի տարիներին փաշինյանական իշխանության ու անձամբ Փաշինյանի կողմից հանրությանը ներկայացվող ստերը, կեղծիքներն ու խեղաթյուրումները՝ թույլ տանք մեզ նկատել, որ ըստ էության, գործ ունենք մի ունիկալ երևույթի հետ, որը թերևս ճիշտ կլինի բնորոշել որպես ստապետություն, եթե կուզեք՝ կեղծակրատիա կամ ֆալշակրատիա:

Մենք, իհարկե, ոչ թե Փաշինյանի նման «100 փաստ»-ով ենք ներկայացնում այդ ամենը, այլ, այսպես ասած, «յոթնյակ» առ «յոթնյակ»՝ հասկանալով, իհարկե, որ դրա համար թերթի բազում համարներ պետք կլինեն: Առայժմ՝ հերթական «յոթնյակը»:

1.Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 1-ին դեռևս վարչապետ չէր, վարչապետի թեկնածու էր, և միայն մեկ շաբաթ անց պիտի կատարվեր նրա երազանքը, որ Արցախի կործանման ու Հայաստանի շարունակական տապալումների մեկնարկն էր:

Եվ ահա, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին պատգամավոր Արման Սաղաթել յանը շատ հստակ հարց է տալիս՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս 2001 թվականին, իրեն (իր ընտանիքին) պատկանող թերթում նրա ստորագրությամբ հրապարակված մի հոդվածի: Նիկոլ Փաշինյանն անմիջապես արձագանքում է, թե պատգամավոր Սաղաթել յանի հայտարարությունը դեզինֆորմացիա է, կեղծիք է, թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, նման հոդված չի գրել:

Պատգամավոր Արման Սաղաթել յանը 2018թ. մայիսի 1-ի ԱԺ նիստում՝ Փաշինյանի այդ «հերքող» հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց, խորհրդարանին ու հանրությանը ներկայացրեց «Հայկական ժամանակի» 2001 թվականին լույս տեսած թերթի կոնկրետ օրինակը, որի երկրորդ էջում «Նիկոլ Փաշինյան» ստորագրությամբ զետեղված էր խնդրո առարկա հրապարակումը: 2001 թվականին Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «...Ես չեմ ընդունում այդ տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»:

Նկատենք. «Ադրբեջանին վերադարձնելու» պահով Նիկոլ Փաշինյանը ինչ ցանկանում էր, այն էլ իրականացրեց իր հոդվածի հրապարակումից շուրջ երկու տասնամյակ անց: Բայց «սուխոյ ատկազ» էր գալիս, թե նման բան է գրվել: Ու չնայած նրա բացահայտ սուտը տեղում իսկ բռնվեց, դրանից ընդամենը 1 շաբաթ անց նա արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում էր: Ու՝ գնա՜ց…

2. Նիկոլ Փաշինյանը 2018-ին՝ դեռ նախքան «թավշահեղափոխական» աղետը, «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավարն էր: «Ելք»-ի նախընտրական խոստումներից մեկը կուտակային կենսաթոշակային համակարգը վերացնելն էր: Իրականությունն այն է, որ 2018-ի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո կառավարության առաջին որոշումներից մեկը եղավ կուտակային կենսաթոշակային համակարգի տիրույթն ընդլայնելը: «Ելքի» նախընտրական խոստումը «գրվեց սառույցին»:

3. Դեռևս չվարչապետ, բայց թափով դեպի այդ պաշտոնն ընթացող Փաշինյանը 2018-ի ապրիլի 15-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթում հայտարարեց, որ Հայաստանում բոլոր բուհերը «պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական պետք է իրավունք չունենա լինել բուհի ռեկտոր»:

Իրականությունն այն է, որ իշխանություն դառնալուց գրեթե անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը և նրա քպական թիմը հնարավոր ու անհնար ամեն ինչ արել են, որպեսզի զավթեն բոլոր բուհերը: Ասենք, նրանք մանկապարտեզներն ու դպրոցներն են գրավել ու գրավում, ինչի՜ մասին է խոսքը:

Իսկ խոսքն ու փաստերն այն բանի մասին են, որ այսօր գրեթե բոլոր բուհերում քպական պաշտոնյաներն են հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեծամասամբ «սվոյ» են նաև ռեկտորները: Ավելին, բուհերում տոտալ ճնշումներ են իրականացվում այն դասախոսների նկատմամբ, որոնք այլախոհ են:

4. Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում խոստացել է, որ «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը…»:

Իրականությունն այն է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակական անկում է ապրում: Փաշինյանը լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը՝ այն դարձնելով ինչ-որ մի մանր ստորաբաժանում: Ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական փչացումը արդեն հանգեցրել է այն բանին, որ Հայաստանի ֆերմերների համար խնդրահարույց է դարձել ու գնալով ավելի ու ավելի խնդրահարույց է դառնալու Ռուսաստանի շուկա գյուղմթերքի և գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը:

5. Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հուլիսի 20-ին ունեցած ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ, նույն թվականին, բայց նոյեմբերի 13-ին ԱԺում հայտարարել է. «Վերին Լարսին այլընտրանք ստեղծելը մեզ համար սկզբունքային խնդիր է, բայց այդ պրոցեսում մենք բանակցային կողմ չենք: ...Մենք մեր վրացի և ռուս գործընկերների հետ անընդհատ շփումների մեջ ենք: Անընդհատ այդ խնդիրը բարձրացնում ենք, մեր կառավարության ներկայացուցիչն անընդհատ պրոցեսի մեջ է»:

Իրականությունն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կանխամտածված փչացման քաղաքականություն վարելով հանդերձ՝ Փաշինյանի իշխանությունը Վերին Լարսին ոչ մի այլընտրանք էլ չի կարողացել գտնել, եթե, իհարկե, Հայաստանի թրքացումն ու ադրբեջանականացումը չհրամցվի որպես այդպիսին, այսինքն՝ «այլընտրանք»:

Եվ, վերջապես, 7-րդ (այսօրվա համար). Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման «100 օրվա» միտինգում (17 օգոստոսի, 2018 թ.) ունեցած տխրահռչակ ելույթում, որին դեռ կվերադառնանք, հայտարարեց. «Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են…»:

Իրականությունն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն հետևողականորեն վատացել են Նիկոլ Փաշինյանի «վարչապետացումից» սկսած ու հաջորդած ամբողջ ժամանակահատվածում, այլև այնքան են «լավացել», որ եթե այժմյան վիճակից մի քիչ էլ «լավանան», ապա կարելի է այդ հարաբերությունները բնութագրել որպես թշնամական, եթե ոչ՝ պատերազմական: Ու դա, ի դեպ, բոլորդ տեսնում եք նաև առանց մեր մեկնաբանության:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ
Ամենաընթերցվածները