Էժան բեմականացման ենթաշերտերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականը Փաշինյանը սկսեց մարզային այցելություններով։ Բայց այս այցելությունները նման չէին նախկին այցելություններին, երբ նրա աչքին ամեն ինչ կարգին էր, իսկ ավելի ստույգ՝ այդպես ներկայացնում էր։ Այս անգամ բեմականացման մասն առավել արտահայտիչ էր՝ կախիչ պոկելուց մինչև ցնցուղ և զուգարան ստուգելու պատմություն։ Իսկ ինչի «մասին» էր այս ամենը: Կա տեսակետ, որ հետամանորյա այս քայլերով Փաշինյանն առաջին հերթին փորձում էր հանրությանը ցույց տալ, թե ինքը կանգ չի առել ու շարունակում է պայքարել անօրինականությունների դեմ, թե ինքը «ժողվարչապետ» է։ Դրա ֆոնին արդեն մեսիջներ էր ուղարկում, թե ինքը պայքարում է ոչ միայն «նախկինների» չարաշահումների, այլև ներիշխանական ապօրինությունների դեմ։ Մյուս կողմից՝ տպավորություն կա, թե նա զգուշացնում է նաև իր թիմին, որ հանկարծ որևէ մեկը չմտածի, թե Փաշինյանը կորցրել է զգոնությունը։

Ի վերջո, բոլորն էլ տեսնում են, որ կառավարության նիստերում Փաշինյանը իբր խիստ հանձնարարականներ է տալիս, բայց այդպես էլ հետևողական չի լինում դրանց կատարման հարցում։ Ուստի, իր մարզային այցելությունների ժամանակ նա փորձում էր տպավորություն ստեղծել, որ ոչ միայն հետևողական է հանձնարարականների կատարման հարցում, այլև հարկ եղած դեպքում պատժում է։ Սրանք արտաքին շերտերն են: Իրականում այս ամենը պարզունակ բեմականացում էր: Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ իրենց պարտականություններում թերացած պաշտոնյաները ազատվելուց որոշ ժամանակ անց արդեն մեկ այլ պաշտոնի են նշանակվում, որոշ դեպքերում՝ ավելի բարձր դիրքի, քան նախկինում իրենց զբաղեցրածն էր։ Այս ամբողջ պատմության մեջ առաջնային հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք ինչ-որ կախիչի ու ցնցուղի հարցն այդքան կարևոր է ներկա փուլում, որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը առանձնահատուկ խորանում է այդ թեմայով։

Չէ՞ որ երկրում առկա են բազմաթիվ չլուծված գլոբալ խնդիրներ, այդ թվում՝ անվտանգային։ Ներկա փուլում նույնիսկ մեր պետականության գոյությունն է վտանգի տակ։ Ու հենց Փաշինյանի օրոք, մեղմ ասած, այնպիսի ձախողումներ են եղել, որ մեզ համար ահռելի կորուստների պատճառ են դարձել։ Բայց ինքը՝ Փաշինյանը պատասխանատվության չի ենթարկվել, այնինչ առաջինն ինքը պետք է հեռանար պաշտոնից, քանզի առաջին մեղավորն ու պատասխանատուն է: Բայց վերադառնանք բեմականացմանը: Իհարկե, բոլոր պաշտոնյաներն էլ ազատման ենթակա են, այդ թվում՝ հետամանորյա շոուի արդյունքում ազատվածները:

Ի վերջո, իր կադրային քաղաքականության իրականացման հարցում Փաշինյանը ոչ մի մասնագիտական չափանիշ չի կիրառում, ո՛չ տվյալ պաշտոնյայի պրոֆեսիոնալությունը, ո՛չ էլ աշխատանքի արդյունավետությունը էական չեն։ Փաշինյանի համար գլխավոր գործոնը իր կամակատարը և ժամանակին իր կողքով քայլած լինելն է։ Այսուամենայնիվ, հազիվ թե մի կախիչը կամ ցնցուղը մարզպետի լիազորությունների շրջանակներում է. այսինքն, ի՞նչ, մարզպետները պետք է հատ-հատ ստուգեն բոլոր կախիչներն ու ծորակցնցուղնե՞րը, լո՞ւրջ: Չնայած, իզուր էլ զարմանում ենք: Քանի որ այս իշխանությունները որևէ գործ չեն անում և զբաղված են բացառապես շոուով ու երկիրը կործանելով, երևի տրամաբանական է, որ նման կարևոր բեմականացման համար բարձրաստիճան պաշտոնյաների գլուխներ պետք է թռչեին: Ու պատահական չեն նաև տեսակետները, որ Փաշինյանին միշտ քավության նոխազներ են պետք, որպեսզի նրանց հաշվին դիվիդենտներ շահի:

Չէ՞ որ իր վարկանիշը ժամանակի ընթացքում անընդհատ անկում է ապրում։ Ու իրեն պետք են այնպիսի շոուներ, որ հանրության մի մասի աչքում բարձրանա։ Հեռացված պաշտոնյաները նոր պաշտոնի կնշանակվեն, թե ոչ, այնքան էլ հետաքրքիր չէ, թեկուզ, կրկնենք, վստահ ենք, որ կնշանակվեն, բայց տվյալ պահին Փաշինյանին պետք է հանրության պարսավանքին ենթարկել իր «զինակիցներին» հանուն իր անձնական շահի: Այդպես լինելու է բոլոր քպականների ու ՔՊ-ի տակ հարմար տեղավորվածների հետ: Ոչ ոք չի «պլստալու»: Մյուս կողմից՝ քննարկումներ կան, թե Փաշինյանն այսպիսով նոր արտահերթ ընտրությունների է նախապատրաստվում: Ավելի ճիշտ՝ ոչ թե ինքը, այլ իր արևմտյան «կուրատորները»: Բայց գոնե այս պահին Փաշինյանի արևմտյան տերերի պլաններում կարծես չի երևում նման ցանկություն։ Ազդանշաններ չկան։ Դե, գոնե առերևույթ:

Ի վերջո, դրա համար առանձնապես հիմքեր էլ չկան: Եթե նույնիսկ Արևմուտքում արտահերթ ընտրությունների որոշում էլ կայացնեն, ապա անհասկանալի կլինեն դրդապատճառները առաջին հերթին այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սարսափելի ցածր է, իսկ այդպես ընտրությունների գնալը կնշանակի կատարյալ ֆիասկո: Նա այսօր էլ լիարժեք կատարում է իրեն պաշտոնի բերած ուժերի պատվերը, այդ թվում՝ հանձնելով Արցախը: Մյուս կողմից՝ քաղաքական ճգնաժամի մասին խոսելը, դասական իմաստով, տեղին չէ։ Ճգնաժամային է երկրի ընդհանուր վիճակը, ինչի մեղավորը հեցն Նիկոլ Փաշինյանն է: Այնպես որ, եթե նույնիսկ ընտրությունների կարիք կա, ապա միայն նրանից ազատվելու նպատակով:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ամենաընթերցվածները