Տարածաշրջանային շահերի եռանկյունին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչ Ուկրաինայում պատերազմը սկսվել է, Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացել է Արևել յան Եվրոպայի ուղղությամբ։ Բայց Մոսկվան փորձում է իր դիրքերը պահպանել նաև այլ տարածաշրջաններում, որտեղ ևս իրեն զգալ է տալիս Ռուսաստան-Արևմուտք սուր դիմակայությունը։ Այդ դիմակայությունը պրոյեկտվում է նաև Հարավային Կովկասի վրա, որը Ռուսաստանը համարում է իր համար կենսական շահերի գոտի։ Սակայն, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը կոնկրետ, առարկայական ներկայություն ունի մեր տարածաշրջանում։ Եվ պատահական չէ, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունները կանգնեցվեցին միայն Ռուսաստանի միջնորդությամբ։

Սակայն տեսնելով, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանը կարող է ամբողջությամբ միջնորդական նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, Արևմուտքը սկսեց իսկույն գործի անցնել։ Դրա արդյունքում էր, որ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում և արևմտյան այլ քաղաքներում նախաձեռնվեցին Փաշինյան-Ալիև հանդիպումները։ Իսկ անցած տարվա կեսերից սկսած արդեն Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան միջնորդությամբ հանդիպումներից ու առաջ է քաշում երկկողմ, «ուղիղ» բանակցությունների օրակարգը։ Բայց Արևմուտքը և Ռուսաստանը շարունակում են մրցակցել, թե ով կկարողանա իր ձեռքը վերցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի միջնորդական փայտիկը։

Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հարցի շուրջ որոշակի խաղաքարտեր բացեց՝ նշելով, թե Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրերը կայանան։ Լավրովը նաև նշեց, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Ուշագրավ է ՌԴ արտգործնախարարի շեշտադրում-հիշեցումը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Նկատենք, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին հայտարարությունները վկայում են, որ Արևմուտքը նույնպես դեմ է, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», համենայն դեպս այն կարգավիճակով, ինչ պատկերացնում են Ադրբեջանն ու Թուրքիան։

Փաստացի ստացվում է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը այս հարցում միատեսակ դիրքորոշում ունեն, այլ հարց է, որ Արևմուտքը ոչ միայն փորձում է թույլ չտալ, որ Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողությունը Ռուսաստանն իրականացնի, այլև ամեն ջանք գործադրում է, որ Ռուսաստանն ընդհանրապես դուրս գա տարածաշրջանից։ Ի դեպ, ՌԴ արտգործնախարարը բավական թափանցիկ հայտարարություն արեց՝ նշելով, թե Արցախի կարգավիճակի թեման փակել է Նիկոլ Փաշինյանը, և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը տեղի է ունեցել Արևմուտքի աջակցությամբ։ Պարզ է՝ Արևմուտքը հաշվարկել է, որ եթե Արցախի կարգավիճակի հարցը փակվում է, ռուս խաղաղապահների մնալը դառնում է անիմաստ, ու հայ-ադրբեջանական հարաբերություններն իրենց միջնորդությամբ կարգավորվում են։ Այս ամենով նախադրյալներ են ստեղծվում Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու համար։ Բայց քանի որ Արևմուտքը անմիջականորեն ներկայություն չունի մեր տարածաշրջանում, ապա ինչպե՞ս է Ռուսաստանին դուրս մղելու Հարավային Կովկասից։

Օրինակ՝ Հայաստանը տնտեսապես, էներգետիկ ու անվտանգային տեսանկյունից բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ Արևմուտքն ուղղակի ի վիճակի չէ այդ իրավիճակը փոխել։ Այս հարցում է, որ Արևմուտքին օգտակար ծառայություններ կարող է մատուցել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիան, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո կարող է բացել հայ-թուրքական սահմանը։ Իսկ երբ հայ-թուրքական սահմանը բացվի, ապա ՀՀ տնտեսությունը կվերակողմնորոշվի դեպի Թուրքիա։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ձգտում է Արևմուտքից անկախ իր առանձին խաղն առաջ տանել, որի դեպքում Հարավային Կովկասն ամբողջությամբ թուրքական ազդեցության տակ կհայտնվի՝ ճանապարհ բացելով պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Իսկ Ռուսաստանը կարող է Հարավային Կովկասը բերել իր ինտեգրացիոն դաշտ այն դեպքում, եթե Ադրբեջանից դուրս մղի Թուրքիային ու վերականգնի տարածաշրջանում և Հայաստանում իր թուլացած դիրքերը։ Բայց Ադրբեջանից Թուրքիային հանելու համար Ռուսաստանին պետք է ունենալ ուժեղ Հայաստան։ Իսկ թե իրադարձությունները որ սցենարով կզարգանան, կախված է նաև ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձություններից։

Ի դեպ, Լավրովի նշյալ հայտարարությունները չափազանց ցավոտ են ընդունել իշխանականներն ու իշխանության սատելիտները, այն է՝ այսպես կոչված՝ արևմտամետները: Եվ այստեղ դժվար է ավելի դիպուկ բնութագրել իրավիճակը, քան սոցցանցային իր էջում արել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը. «Լավրովի ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանի բուծած արևմտամետները Ռուսաստանը հռչակեցին «թշնամական պետություն»: Միայն այսօրվա իշխանությունն ու նրա արբանյակները «քաղաքական խիզախության» նման «աննախադեպություն» կարող են ունենալ՝ «ռացիոնալ» զիջողականություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հարաբերություններում և մաքսիմալիստական ամբարտավանություն՝ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում»:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ
Ամենաընթերցվածները