Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում էլ են «ֆեյք» քվեարկություն կազմակերպո՞ւմ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում տեղադրված նախագծերի վերաբերյալ հնարավոր է ոչ միայն կարծիք հայտնել, այլև քվեարկել: Ինչպես հայտնի է, հունվարի 22-ին հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծ, որով մասնավորաբար նախատեսվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Այս նախագծի հետ կապված հետաքրքիր զարգացումներ են ստանում ոչ միայն հանրային քննարկումները, այլև օնլայն քվեարկության ընթացքը: Եթե առաջին մեկ օրվա ընթացքում դեմ քվեարկածները կազմում էին մոտ 80 տոկոս, ապա հաջորդ երկու օրերին միանգամից սկսեց աճել «կողմ»-երի թիվը՝ ժամանակ առ ժամանակ նույնիսկ մոտենալով 50 տոկոսի շեմին: Երեկ երեկոյան հարաբերակցությունը 44/56 էր:

Այնպիսի տպավորություն էր, որ կազմակերպվել էր «ֆեյքային» գրոհ, որպեսզի «դեմ» քվեարկողների թիվն այդքան շատ չերևա: Նույնիսկ գրանցված օգտատերերից մեկն էր նկատել. «Անվստահելի են ձեր բոլոր հարցման արդյունքները. ձեզ ինչքան ձայն պետք է, նկարում եք»: Ուշագրավ է, որ մեկնաբանություններում բացառապես կարծիք էին հայտնել «դեմ» արտահայտվողները: Ստացվում է՝ մոտ 600 քվեարկող իբր «կողմ» է նախագծին, սակայն հիմնավոր կարծիք ոչ ոք չի արտահայտել: Սա գուցե նաև տրամաբանական է, քանի որ «կողմ» քվեարկություն կազմակերպելն ավելի հեշտ է, քան փաստարկված կարծիքներ նախաձեռնելը, առավել ևս, որ նախագծի հեղինակներն իրենք են մեկնաբանություններին պատասխանում, որ «յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում՝ առարկություն, պետք է հիմնավորված լինի»:

Ի դեպ, նախագծի հեղինակների «եզրակացություն» սյունակում հաճախ կարելի է հանդիպել «դիտարկումը նախագծի հետ որևէ առնչություն չունի» ձևակերպմանը, որը վերաբերում է սուր քննադատություններին: Դրանցից մի քանիսն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ստորև. «Հանգիստ թողեք Հայաստանը», «Ջուր մի լցրեք թշնամու ջրաղացին, մի կատարեք նրանց ամեն մի անհեթեթ պահանջը», «Մի նախաձեռնություն առաջ չեք քաշել, որը չէր հակասի Հայաստանի և հայկականության շահերին», «Կլինի դուք անաղմուկ լքեք մեր երկիրը, անբարոներ», «Օր օրի ավելի եմ համոզվում մեր կառավարության ստոր լինելու մեջ», «Միայն ավերում եք, գոնե մի լավ բան արեք» և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
Ամենաընթերցվածները