Այդ «ճշմարտությունները» օդից վերցրած... կեղծիքներ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի լրումն այլազան անընկալելի շեշտադրումների, փաշինյանական քարոզչությունն ունի նաև հստակ ուրվագծվող մի ուղղություն, որի խնդիրն է մեր երկիրը, մեր պատմությունը, մեր ժողովրդին ցույց տալ որպես թույլ, անկարող, տկար, խեղճ, ողորմելի, պարտվող: Միշտ չէ, որ դա ուղիղ կերպով է արվում: Հիմնականում այդ քայքայիչ «թեզերը» հանրային ընկալման դաշտ են նետվում քողարկված, այլևայլ «փաստերով», որպես կանոն՝ կամայական մեկնաբանություններով փաթեթավորված, օդից վերցրած կամ մատից ծծած «ճշմարտություններով» համեմված: Բայց, ինչպես էլ որ ակնարկյալ քարոզչական, հոգեբանական ճնշման այդ որոմը տարածվի, հիմնական նպատակը և ուղղվածությունը նույնն են՝ հանրությանը համոզել, որ հայությունը մշտապես եղել է խեղճ, եղել է պետականազուրկ, եղել է թույլ ու անկարող, եղել է անողնաշար ու խեղճ:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձն է առել հանրությանը համոզելու, թե՝ հայ ժողովրդի բազմահազարամյա ընթացքի մեջ պետականությունը եղել է դրվագաբար, մինչդեռ ամենևին այդպես չէ: Փաշինյանի քարոզչական, մանիպուլ յատիվ մյուս հնարքը մտացածին «հակասությունների», անգամ «հակադրությունների» ամբողջ «համակարգեր» հորինելն ու դաշտ նետելն է: Դե, արդեն «դասական» համարվող «նախկին-ներկա», «սև-սպիտակ»-ից մինչև համեմատաբար վերջերս շրջանառած «Հայրենիք-պետություն», «ԱրարատԱրագած», «պատմական արդարությունանվտանգություն» արհեստական հակադրությունները: Ըստ որում, ազգային ինքնագիտակցության, ազգային ինքնության դեմ պայքարողների շարքում Փաշինյանն ու իր օտարահաճ կառավարությունը առաջինը չեն:

Ճիշտ է, մինչ այս նման քաղաքականություն, քարոզչություն իրականացնողները հիմնականում եղել են օտար նվաճողներ, օտար կայսրություններ, որոնց ազդեցության տիրույթում հայտնվել են Հայաստանն ու հայությունը: Տարբերությունն այն է, որ հիմա դա անում է մի կառավարություն, որը ֆորմալ առումով հայկական է, էլի՝ ֆորմալ առումով՝ ձևավորվել է Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների, քվեարկության հետևանքով: Այդ համատեքստում ամենևին էլ պատահական կամ վրիպակային դրսևորում չէ այն, որ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հպարտանում էր... պարտությամբ: Այսինքն, ինքը, լինելով Հայոց պետականության այսրոպեական ղեկավարը, Հայոց բանակը տանում է պարտության, Հայրենիքի մի զգալի մասը զիջում է թշնամուն ու... հպարտանում է դրանով: Դա շատ ավելի անբնական մի երևույթ է, քան... Քան նույնիսկ դժվար է ասել, թե ինչը:

Ինչպե՞ս կարող է նորմալ մարդը հպարտանալ... պարտությամբ: Առավել ևս, երբ այդ պարտության հիմնական մեղքն ու պատասխանատվությունն իր վրա է: Թերևս նաև դրա համար է նրա քարոզչությունը նման քայքայիչ «թեզեր» նետում հրապարակ: Որովհետև, որքան շատ լինեն մարդիկ, որոնք կհավատան, որ իրենք իսկապես էլ խեղճ են, տկար, անկարող, թույլ և այլն, այնքան հեշտ կլինի պարտությամբ... հպարտանալը, այնքան հեշտ կլինի նրանց վրա վախ «ծախելը»: Մարդը, որ կարծում է, թե հայրենիքը կամ հայրենիքի մի հատվածը բեռ է, միանգամից հարց է առաջացնում, թե ի՞նչ կապ ունի նա այդ հայրենիքի ու հայրենակիցների հետ: Ավելին, եթե մեկը Արցախը համարում է կամ համարում էր բեռ, ապա նրան ոչինչ չի խանգարում և ոչինչ չի խանգարելու վաղը բեռ համարել Սյունիքը, Գեղարքունիքը, Կոտայքը, Լոռին, Տավուշը, Վայոց ձորը, Շիրակը, Արարատը, Արմավիրը, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետությունը: Այնպես որ, մի՛ հավատացեք, մի՛ հետևեք նրանց, ովքեր կգան ու կսկսեն ձեզ համոզել, թե դուք խեղճ եք, թույլ եք, տկար, անկարող, անողնաշար, անհայրենիք, անպատմություն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ
Ամենաընթերցվածները