Անցած տարի կարմրուկով հիվանդանալու դեպքերի թիվն աշխարհում ավելացել է 79 տոկոսով. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տագնապ է հնչեցնում կարմրուկի արագ տարածման առիթով. անցած տարի աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 306 000 դեպք, ինչը 79 տոկոսով ավելին է, քան 2022թ., գրել է AFP-ն։

«Մենք՝ կարմրուկի մասնագետներս, խիստ անհանգստացած ենք»,- ասել է ԱՀԿ կարմրուկի եւ կարմրախտի հարցերով տեխնիկական խորհրդական Նատաշա Կրոուկրոֆտը։

Նա ընդգծել է, որ կարմրուկի դեպքերի թիվը սովորաբար խիստ իջեցվում է, եւ իրական թիվը հաստատ շատ ավելի մեծ է։

Ավելի ստույգ տվյալներ ստանալու համար ՄԱԿ առողջապահության գործակալությունն ամեն տարի մոդելավորում է թվերը։ Վերջին գնահատականների համաձայն՝ 2022թ. գրանցվել է հիվանդության 9,2 մլն դեպք եւ 136 216 մահ կարմրուկից։

Նման մոդելավորում դեռ չի անցկացվել անցած տարվա համար, բայց Կրոուկրոֆտը նշել է, որ 2022թ. արդեն տեղի է ունեցել մահացության 43 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։

«Հաշվի առնելով հիվանդության դեպքերի թվի աճը՝ մենք սպասում ենք մահվան թվերի ավելացում նաեւ 2023թ.,- Կահիրեից տեսակապի միջոցով ասել է նա լրագրողներին Ժնեւում։- Այս տարի շատ ավելի բարդ է լինելու»։

Նա նախազգուշացրել է, որ ներկայում աշխարհի բոլոր երկրների ավելի քան կեսը ենթակա է մինչեւ տարեվերջ կարմրուկի բռնկման բարձր ռիսկի։

Եվ մոտ 142 մլն երեխա, ըստ գնահատականների, կարող է հիվանդանալ։

Կրոուկրոֆտի խոսքով՝ հիվանդացածների թվի աճի հիմնական պատճառը «հետ մնալն է իմունացման ընդգրկման հարցում»։

Հիվանդության բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի երեխաների առնվազն 95 տոկոսը  պատվաստվի այդ հիվանդության դեմ, բայց ամբողջ աշխարհում պատվաստումների մակարդակն իջել է՝ հասնելով 83 տոկոսի։

Կրոուկրոֆտը նշել է, որ կարմրուկից մահացած բոլոր երեխաների 92 տոկոսն ապրել է եկամուտի շատ ցածր մակարդակ ունեցող երկրներում։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ
Ամենաընթերցվածները