Կառավարման «տիկտոկերյան» մոդելը. ո՞րն է լինելու հաջորդ «հանգրվանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, որ, չմոռանանք հիշեցնել, ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, պատկերավոր ասած՝ «քոչել է» «Տիկտոկ» սոցիալական ցանց: Սա Փաշինյանի առաջին «սոցցանցափոխությունը» չէ: Նա «թավիշի» շրջանում ակտիվ էր «Ֆեյսբուքում»: Հետո միառժամանակ կարճ հանգրվան ունեցավ «Թվիթերում», հիմա էլ փոխադրվել է «Տիկ-տոկ»: Ու... երկար-բարակ ճառում է, իր խոսքով՝ զրուցում է... պետության, իրավունքի, պարտականությունների մասին: Դեռ կվերադառնանք Փաշինյանի «տիկտոկերային» զրույցների բովանդակային մասին, որքան էլ դրա վերաբերյալ առանձնապես շատ բան չկա ասելու: Բայց, նախքան այդ, դիտարկումների մի ամբողջ շարք կա, կարծում ենք, շատ ավելի էական: Ամենի՛ց առաջինը՝ Փաշինյանի «սոցցանցային» վարքը բացարձակապես անհամարժեք է առկա աղետառատ իրավիճակին, որը, նկատենք, գերազանցապես իր գործունեության հետևանքով եփված «շիլան» է կամ «բորշը», եթե կուզեք՝ թունավոր «աջաբսանդալը»:

Պարզապես նախ՝ ստացվում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մի պարապ «տիկտոկեր» է: Այ, այդքան պարապ է, այդքան ազատ ժամանակ ունի, որպեսզի «Տիկ-տոկ»-ով լայվ մտնի, ուղիղ միացում ունենա, «տիկտոկյան» բլոգերություն անի: Այսինքն, այնքան բանուգործ չունի, որ մտնում է «Տիկ-տոկ» ու մի կես ժամ ճառում պետության ու իրավունքի մասին: Նիկոլ Փաշինյան մի ասա, մի նոր Ցիցերոն ու Մաքիավելի ասա (թող ներեն Ցիցերոնի ու Մաքիավելու երկրպագուները): Այնպիսի տպավորություն է, որ նա՝ Նիկոլ Փաշինյանը, ձեռքերը լվացել է ամեն ինչից, երկրից էլ, ժողովրդից էլ, վարչապետությունից էլ: Գնում, հայ մարդկանց պատերազմով է սպառնում, որպեսզի իր ուզածն անեն, այսինքն՝ իրենց հողուջուրը հանձնեն թշնամուն, ավելի ճիշտ՝ չդիմադրեն իր՝ հանձնելու որոշմանը:

Երկրորդ՝ իսկապես այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական անելիքը «Տիկ-տոկի» լայվերն են, իսկ դրանից ազատ ժամանակ նա արտասահմաններում է շրջագայում, հիմնականում՝ ընտանյոք: Իսկ եթե այդքանից հետո ժամանակ է մնում, ապա ահռելի թիկնազորով մեկնում է, օրինակ՝ Ոսկեպար, Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետը՝ գրպանը դրած, մարդկանց համոզում, թե՝ հայկական տարածքները... հայկական չեն, այլ թշնամապատկան են: Ի լրումն, սպառնում է, որ եթե դրանք չհանձնվեն թշնամուն, ապա պատերազմ կսկսվի, ըստ որում, Հայաստանի, կոնկրետ՝ Ոսկեպարի վրա կհարձակվեն Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Ռուսաստանը, դե, երևի մեկ էլ՝ մարսեցիները: Այնուհանդերձ, Փաշինյանի «արտագաղթը» «Տիկ-տոկ» հավել յալ դիտարկումների տեղիք էլ է տալիս: Մասնավորապես, կան խոսակցություններ, որ «ներքին կարգով» փաշինյանական սոցցանցային քարոզիչ-ֆեյք-մեկնաբանիչ-զազրախոսիչ անձնակազմին հրահանգվել է առժամանակ թողնել «Ֆեյսբուքն» ու անգամ «Յութուբը» և համատարած ընկղմվել «Տիկ-տոկ»:

Բացի այդ, հատկանշական է, որ «Տիկ-տոկը», որպես տեսանյութային սոցցանց, էապես առանձնանում է իր «թեթև» բովանդակությամբ: Այնտեղ գերիշխում են մակերեսային, ժամանցային, զվարճալի բնույթ ունեցող նյութերը, հիմնականում՝ կարճ: Այսինքն, Փաշինյանի 20-25 րոպեանոց միացումները չափազանց երկար ու ծավալուն են համարվում «Տիկ-տոկի» համար: Ավելին, պարզվում է, որ «Տիկ-տոկը» չի հեռացնում վիրավորական ու ոչ մեջբերելի արտահայտությունները: Ու երբ Փաշինյանն առաջին «տիկտոկերությունն» էր արել, վիրավորական և անմեջբերելի արտահայտությունների հեղեղ էր սկսվել, մինչև որ մեկնաբանությունները չէին փակել: Մի փոքր շեղվելով նշվածից՝ նկատենք, որ վերջին 3-4 օրվա ընթացքում Փաշինյանին ու նրա կառավարությանը վերաբերող լուրերի հրապարակումները, օրինակ՝ ֆեյսբուքյան հարթակում, ուղղակիորեն «ջղային» սմայլիկների «սարեր» են ապահովում, դեռ «մեկնաբանությունները» չհաշված: Սա շատերդ նկատած կլինեք:

Համենայն դեպս, տողերիս հեղինակը դեռ այդքան «ջղայնիկ»-ներ չէր տեսել, որքան վերջին այս օրերին: Եվս մեկ կարևոր դիտարկում. Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, կորցրել է իր առանցքային «գործիքը», իր հիմնական հենարանը, այն է՝ փողոցը: Սա իսկապես էական է. Փաշինյանը գործնականում կորցրել է փողոցը, զուգահեռաբար՝ կորցրել է մարդկանց մեջ մտնելու հնարավորությունները: Ավելին, նա սկսել է կորցնել հենց իր քպականների աջակցությունը: Նրա հենարանը, քաղաքական հույսը մնացել են... իրավապահ-ռեպրեսիվ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, ու մեկ էլ՝ «Տիկ-տոկի» լայվերը: Գուցե «Տիկ-տոկից» հետո մի հատ էլ «Օդնոկլասնիկի» մտնի՞... Ի վերջո, այնքա՜ն ազատ ժամանակ ունի, որ էլ ասելու չէ:

Մի երկու խոսք էլ, ինչպես վերը խոստացել էինք, Փաշինյանի «տիկտոկերության» բովանդակային կողմի մասին: Ով ինչից է խոսում: Նիկոլ Փաշինյանը... խոսում է... պետության, պետական ինստիտուտների, իրավունքների, պարտականությունների մասին: Մի անձնավորություն, մի գործիչ, որ բազմիցս հակասական հայտարարություններ է արել, անհաշիվ անգամներ բռնվել է ստելու մեջ, իրար է խառնել պետական կառավարման համակարգը, շփոթի է մատնել այն, որ չի կատարել ու չի կատարում իր պարտավորությունները, որ մշտապես խույս է տվել պատասխանատվությունից, խոսում է պետության, իրավունքի, պարտականության մասին: Նա, որ ԱԱԾ-ին լրջորեն հանձնարարում էր հայտնաբերել... սատանային: Չնայած, գիտե՞ք, հաշվի առնելով «Տիկ-տոկի» ընդհանուր բնույթը, երևի հենց միայն այնտեղ էլ Փաշինյանը կարող է խոսել պետությունից, հայրենասիրությունից, իրավունքներից, պարտականություններից: Երևի այնտեղ է որոշել խոսել, որ ինչ ասում է, հանկած որևէ մեկը լուրջ չընդունի: Մեկ ուրիշ երկրի օտար ղեկավար այդպես վարվեր, միգուցե կխնդայինք, բայց սա մե՛ր երկրի հետ է կատարվում, որպես ռեալ ժամանակում ծավալվող ողբերգությո՛ւն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
Ամենաընթերցվածները