Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքացիները դժգոհում են, որ մայրաքաղաքում ծառեր են կտրվում: Այս թեմայի հետ կապված՝ կան տարբեր մոտեցումներ. ոմանք նշում են, որ անընդունելի է ծառահատումը, ոմանք կարծում են, որ ճիշտ ծառերով չեն դրանք փոխարինվում, իսկ պաշտոնական տեսակետն այն է, որ Երևանում շատ ծառեր այլևս կենսունակ չեն կամ մոտ են կենսունակության ավարտին:

«Փաստը» դիմեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի հետ գործ ունենք: «Գործ ունենք ծառերի փոխարինման ծրագրի հետ, որը հաստատվել և սկիզբ է դրվել 2023 թ.-ին, առաջին փոխարինվող փողոցը եղել է Մոսկովյանի մի հատված: Այս տարի գարնանը աշխատանքները սկսելու ենք Շենգավիթ վարչական շրջանից: Բագրատունյաց փողոցի՝ Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Արտաշիսյան խաչմերուկ ընկած հատվածում կենսունակության ավարտին մոտ գտնվող և կենսունակությունը կորցրած մանրատերև թեղիները փոխարինվել են սաֆոնաճապոնական ծառատեսակներով: Մարտի 23-ից մեկնարկել է Թումանյան փողոցի ծառերի փոխարինումը, մեկնարկը տրվել է Սարյան- Թումանյան խաչմերուկից, մինչև Մեսրոպ Մաշտոցի պողոտան արել ենք, այսօր աշխատանքներն ընթանում են Մեսրոպ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան խաչմերուկի հատված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:

Նշում է՝ ընդհանուր առմամբ, գարնանը Թումանյան փողոցում հիմնականում փոխարինվելու նպատակով հատվելու է շուրջ 160 ծառ, որի մի մասն արդեն հատվել է, դրանք փոխարինվելու են 200 ծառով: «Դա պայմանավորված է երկու հանգամանքով. նախ՝ կան հատվածներ, որ անհրաժեշտ է իրականացնել հավել յալ տունկ, և երկրորդ՝ որտեղ կային նախկինում մնացած կոճղեր, դրանք հեռացվում և տնկվում են ծառեր: Դրա համար հատվողների և տնկվողների հարաբերությունը դրական վերջնագիծ ունի»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ 2023 թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում իր ձևով ու բովանդակությամբ բացառիկ գիտական աշխատաժողով է տեղի ունեցել, որին ներկա են գտնվել մոտ երեք տասնյակ ոլորտի առաջատար գիտնականներ, հասարակական սեկտորից ու նախարարություններից ներկայացուցիչներ: «Գիտաժողովի ժամանակ միաձայն ընդունվել է, որ ծառերի փոխարինումն անհրաժեշտություն է: Ծրագիրը հաստատվել է, աշխատանքները սկսվել են: Տնօրենին կից ձևավորվել է գիտատեխնիկական խորհուրդ, որտեղ ներկայացված են ինչպես կազմակերպության գիտնականները, այնպես էլ նեղ մասնագիտական ոլորտի գիտնականներ՝ պրոֆեսորներ, գիտությունների թեկնածու դոցենտներ: Հատ առ հատ քննարկվել են փողոցները, ճշգրտվել, գիտատեխնիկական նախավերջին խորհրդին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչներ: Նրանց բարձրաձայնած հարցերն արձանագրվել են, դրանք ընդունվել են կամ ի գիտություն, կամ բավարար պատասխան է տրվել: Ծրագիրն արդեն մեկ տարի է, ինչ ընթացքում է: Ծրագրի մեջ է ոչ միայն ծառերի փոխարինումը, այլ նաև այն փողոցներում ու պողոտաներում, որտեղ ապահովված կամ պահպանված է ծառերի միատարրությունը, օրինակ՝ Արշակունյաց, Գայի, Ազատության, Մեսրոպ Մաշտոցի պողոտաներ և այլն, իրականացվում են միայն լրացումներ: Դրանք այն փողոցներն ու պողոտաներն են, որտեղ արժեքավոր ծառատեսակներ են, օրինակ՝ սոսի արևել յան, կաղնի ամառային»,-եզրափակում է Արթուր Խալաթյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները