Հետապնդել, ապա ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել 17-ամյա պատանուց

Ապրիլի 3-ին՝ ժամը 18:47-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով իր 17-ամյա որդուց հափշտակել է 120 հազար դրամ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում: 17-ամյա պատանին ոստիկաններին հայտնել է, որ եկեղեցու մոտ ոմն Էրիկ, զենքի նմանվող առարկա ցույց տալով, ստիպել է իր մոտ եղած ամբողջ գումարը տալ իրեն, սակայն 173 հազար դրամից վերցնելով 120 հազարը՝ հեռացել է:

Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, մարզային վարչության, Տարոնի և Սպիտակի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ հանցագործությունը կատարել է վանաձորցի 16-ամյա պատանին:

Ապրիլի 4-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, նա Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և տեղափոխվել է Բազումի բաժին:

Բացատրական աշխատանքի արդյունքում պատանին հայտնել է, որ գումար հափշտակելը նախապես է որոշել և, զենքի խանութից գնած գազային ատրճանակը գոտկատեղում թաքցնելով, ապրիլի 3-ի ժամը 16-ի սահմաններում դարանակալել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բանկոմատի մոտակայքում: Երբ նկատել է, որ մի տղա բանկոմատից փողը հանել և քայլում է դեպի պուրակ, հետապնդել Է նրան, ապա զրույցի պատրվակով կանչել Զաքարյան փողոցի առողջարանի տարածք, որտեղ էլ ատրճանակի սպառնալիքով հափշտակել է 120 հազար դրամ: Հայտնել է նաև, որ գումարը ծախսել է, իսկ ատրճանակը՝ նետել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը և գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Վանաձորցի 16-ամյա պատանին ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական վարույթը շարունակվում է:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
Ամենաընթերցվածները