Ավազակային հարձակում՝ Երևանում. «Hyundai Sonata»-ից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 միլիոն ռուբլի և 6 միլիոն դոլար

Այսօր՝ ապրիլի 10-ին, առանձնապես խոշոր չափի ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում 2 քաղաքացի, ովքեր եղել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկաններին հայտնել են, որ իրենք կայանել են ավտոմեքենան, որից հետո 2 քաղաքացի մոտեցել են իրենց ու իրենց նկատմամբ ավազակային հարձակում են կատարել, ավտոմեքենայի միջից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր և մոտ 293 միլիոն ՌԴ ռուբլի, ասում էին նաև, որ հափշտակել են 6 միլիոն դոլար:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «ավազակայն հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև վարկած, որ հնարավոր է՝ այս ամենը բեմականացված է և իրականության հետ աղերս չունի։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ
Ամենաընթերցվածները