Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է տարածաշրջանում հաստատել իր անվերապահ հեգեմոնիան: Դիցուք՝ Վրաստանում մի քանի օր է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ «Ո՛չ ռուսական օրենքին» գրություններով պաստառներով։ Ընդդիմությանը զայրացրել է իշխող «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղհասարակության կազմակերպությունները, որոնք գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են համարվել «օտարերկրյա գործակալներ»։ Նախագիծն արդեն իսկ քննադատել է ԱՄՆ-ն, որին դուր չի գալիս այն հանգամանքը, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում երկիրը դարձնել Արևմուտքի սատելիտը և փորձում են վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն:

Հենց դա է պատճառը, որ որոշ փորձագետներ գտնում են, թե ընդդիմության բողոքի ակցիաների հետևում կանգնած է հենց Արևմուտքը, և չի բացառվում, որ կրկին փորձ արվի խաղարկել հեղափոխության սցենարը: Արևմուտքը շտապում է նաև Հայաստանում: Տավուշի չորս գյուղի շուրջ բարձրացված աղմուկը, կարելի է ասել, ֆոնային է, իսկ ահա Արևմուտքի գլխավոր նպատակն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապի հաստատումը:

Բրյուսելում հունվարի 29-ին տեղի էր ունեցել ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության ներդրողների համաժողովը, որի շրջանակում պարզ դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է ներգրավել մինչև 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ Անդրկովկասի և Թուրքիայի տարածքով Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքի ստեղծման համար։ Ե՛վ Տրանսկասպյան միջանցքը (Ղազախստան-ԱդրբեջանՎրաստան), և՛ այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը խիստ անհրաժեշտ են նախևառաջ Արևմուտքին, որոնք ներկա պահին քիչ թե շատ «անվտանգ» երթուղիներ կարող են լինել իրենց համար արևելքից դեպի արևմուտք՝ լոգիստիկ, էներգետիկ ուղիների առումով, քանի որ Մերձավոր Արևելքում այնպիսի աշխարհաքաղաքական փոթորիկ է ստեղծվել, որ արևելքն՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին կապող տրանսպորտային երթուղիների գրեթե քիչ անվտանգ տարբերակներ են մնացել:

Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որն այսօր շտապում է իրագործել Արևմուտքը, բացառապես Թուրքիայի և նույն Արևմուտքի տնտեսական ու էներգետիկ շահերը սպասարկող ծրագիր է: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է շտապում Արևմուտքը և, մասնավորապես, վերջերս բավական ակտիվացած ԱՄՆ-ն: Բանն այն է, որ Բայդենի վարչակազմը քաջ գիտակցում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում դեմոկրատների հաղթանակի շանսերը, մեղմ ասած, մեծ չեն՝ հանրապետականները, Թրամփի գլխավորությամբ, ըստ վերջին սոցհարցումների, առավելություն ունեն:

Հետևաբար, մինչ ընտրությունները դեմոկրատներին անհրաժեշտ է սեփական հանրությանը հաղթանակներ հրամցնել, քանի որ ուկրաինական քեյսը տապալվել է, Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս և որպես հաղթանակ ներկայացնել Վրաստանի և Հայաստանի վերջնական «վեստերնիզացիան» և ՌԴ ճիրաններից պոկելը: Նաև սրանով է պայմանավորված այն շտապողականությունը, որն Արևմուտքը դրսևորում է մեր տարածաշրջանում, հետևաբար հայ ժողովրդին մնում է քաջ գիտակցել վերը թվարկած փաստերը, անել համապատասխան հետևություններ և ճիշտ պլանավորել հետագա քայլերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» 30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»
Ամենաընթերցվածները