Ինչո՞ւ են խախտումներ թույլ տված կազմակերպությանը ֆինանսավորում հատկացրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, հայտարարեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Բնականաբար, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են խախտումներ թույլ տված կազմակերպությանը կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ հատկացրել 1,8 միլիարդ դրամ ֆինանսավորում։ Նախարարն ասում է՝ այդ գումարը կառավարությունը հատկացրել է ԱՆԻՖ-ին՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերության կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով։ Ուշագրավ է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ (N 2189-Ն) «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալի համալրման մասին ոչինչ ասված չէ։

Նշված գումարը հատկացվել է ԱՆԻՖ-ին դեռևս 2022 թվականին, երբ հաստատվել է ՀՀ 2023 թվականի պետբյուջեն (տես՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշումը)։ Նշված գումարը ներառված է եղել վարչապետի աշխատակազմի բյուջեում, քանի որ այդ ժամանակ ԱՆԻՖ-ը գործել է այդ կառույցի ենթակայության տակ։ 2023 թվականի ամռանը կառավարող գերատեսչությունը փոխվել է, և ԱՆԻՖ-ը անցել է էկոնոմիկայի նախարարության լիազորության տակ։ Իսկ հատկացված բյուջեն, պարզ չէ, թե ինչու, ժամանակին չի տեղափոխվել։ Դա կատարվել է միայն 2023 թվականի դեկտեմբերին վերը նշված որոշմամբ։

Այսինքն, գումարը 2189 որոշմամբ ոչ թե հատկացվել է ԱՆԻՖ-ին, այլ պարզապես մի գերատեսչության բյուջեից տեղափոխվել է մյուսին, իսկ հատկացումը կատարված է եղել դեռևս 2022 թվականին 2111 որոշմամբ։ Գումարը փոխանցվել է ԱՆԻՖ-ին կանոնադրությամբ իրեն վերագրված գործառույթների ընթացքն ապահովելու համար, այլ ոչ թե մեկ հատուկ ծրագրի կամ նպատակի համար, ինչը հստակ արտացոլված է կառավարության վերը նշված որոշումներում (2189 որոշման հավելված 5)։ Այս համատեքստում պետք է ընդգծել հետևյալը: Կառավարության որոշման համաձայն՝ ԱՆԻՖ-ին փոխանցվել է 1,8 միլիարդ դրամ արդյունքային մի շարք չափորոշիչներ ապահովելու համար, այս գումարը պետք է ծախսվեր ԱՆԻՖ-ի գործառնական ծախսերի համար: Սա չի նշանակում, որ չափորոշիչներն ապահովելու համար նախատեսված էր այդ գումարը ԱՆԻՖ-ից փոխանցել «Ֆլայ Արնային» որպես կապիտալ:

Հավելվածում, բացի «Ֆլայ Արնան», նշված են նաև առանցքային կատարման մի քանի այլ ցուցանիշներ, որոնք ոչ մի ձևով կապ չունեն «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալի հետ: Գումարը փոխանցվել է ԱՆԻՖ-ի հաշվին, որպեսզի ծախսվի նրա գործառնական ծախսերի համար: Խնդիրն այն է, որ կա նաև կառավարության 2021 թվականի թիվ 1701-Ն որոշում, որի համաձայն, ԱՆԻՖ-ին հատկացված է եղել մեկ այլ գումար այն ժամանակ դեռևս ստեղծվելիք «Ֆլայ Արնայի» կապիտալը համալրելու նպատակով: Պարզապես «Ֆլայ Արնային» փոխանցելու ժամանակաշրջանը համընկել է 1,8 միլիարդի ստացման ժամանակաշրջանի հետ։ Տեխնիկապես համընկել է, սակայն դրանք գործնականում իրար հետ որևէ կապ չունեն:

Ընդ որում՝ ԱՆԻՖ-ը դրամաշնորհը պետք է ստանար ոչ թե տարեվերջին, այլ տարեսկզբին, կամ առնվազն եռամսյակային կտրվածքով, քանի որ այդպես է նախատեսված եղել վերը նշված 2111 որոշմամբ։ Այդ գումարը, ինչպես և նախորդ բոլոր տարիներին, հատկացվել է ԱՆԻՖ-ին իր ամբողջ տարվա գործառնական ծախսերի ֆինանսավորման համար: Հիմա ֆինանսների նախարարն ասում է, որ խախտումներ են գտել, և, ըստ էության, ստացվում է, որ ապատեղեկացնում է հանրությանը, թե գումարը տրամադրվել է «Ֆլայ Արնային»։ Հետաքրքիր է, ո՞րն է նման մանիպուլ յացիայի իմաստը և նպատակը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած Խամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն 30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբ ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասին Չինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր Անչափահասների առևանգելու փորձ էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Մինչև 70-տարեկանս միշտ նամակ էի գրում Չելենտանոյին, խելագարի պես սիրահարված էի, չնայած ամուսնացած էի ու չէի թաքցնում». Ջուլիետա Ստեփանյան 38-ամյա օտարերկրացին Շիրակի մարզի տարբեր հատվածներում տեղադրել է թմրանյութի փաթեթներ Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է Արջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում Պարեկը կաշառք է վերցրել՝ վարորդական վկայական տալու դիմաց և չի տվել այն Սպիտակ տունը մեկնաբանել է Վենսի և Զելենսկու հանդիպումը Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ» «Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ» Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ» Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան
Ամենաընթերցվածները