«Որքան ավելի ուժեղ և հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ և անվտանգ կլինի Հայաստանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարի «Անմահ գունդ» միջազգային շարժումը նախատեսում է անցկացնել լայնածավալ միջոցառումներ տարբեր ձևաչափերով։ Բացառություն չէ նաև Հայաստանը. ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնել, այս տարի ևս Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ «Անմահ գունդ» ավանդական հուշ-երթ է կազմակերպվելու:

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության խորհրդում «Միացյալ Եվրոպան Ռուսաստանի դեմ 1941 և 2025 թվականներին. Մեծ հաղթանակի 80-ամյակը ներկայիս արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով կլոր սեղանի իր ելույթի ժամանակ «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանն ասել է, որ Հայաստանում «Անմահ գունդը» անցկացվում է մեծ տոնի ձևաչափով. «Մարդիկ ամբողջ ընտանիքներով երթով անցնում են կենտրոնական փողոցներով։ Որպես Հայաստանի քաղաքացի, ես իմ պարտքն եմ համարում պահպանել խորհրդային ժողովրդի սխրանքը, որի մի մասն էր կազմում նաև հայ ժողովուրդը»:

Ավետիսյանը նաև նշել է, որ հայ ժողովրդի համար չկա ավելի մտերիմ, ավելի հարազատ, քան ռուսը։ «Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ազգակից եղբայրներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այժմ զենքը ձեռքներին ֆաշիզմի դեմ պայքարում են իրենց ռուս եղբայրների հետ միասին Ուկրաինայի տարածքում, քանի որ եթե խոսքը Հայաստանի մասին է, ապա ցանկացած հայ, ով պաշտպանում է Ռուսաստանը, ով պաշտպանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, դրանով իսկ իր ներդրումն է ունենում Հայաստանի պաշտպանության գործում։ Որքան ավելի ուժեղ և հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ և անվտանգ կլինի Հայաստանը», - ասել է Մհեր Ավետիսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ես ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկին՝ Ուկրաինայում հնարավոր ընտրությունների մասին ԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի Սագրադա Ֆամիլիան այժմ աշխարհի ամենաբարձր կառույցն է Եվրոպայում գազի գինը գերազանցել է 650 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց Արման Ծառուկյանը բացահայտել է UFC-ի ղեկավարության հետ տիտղոսային մենամարտի շուրջ բանակցությունների մանրամասները Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով Իրանի դեմ ԱՄՆ hարձակման հաջորդ փուլն ավելի դաժան կլինի. Մարկո Ռուբիո Քրեական ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել ՃՏՊ Կոտայքի մարզում Տեղումները կշարունակվեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում ԱԹՍ-ն հարվածել է Կիպրոսում բրիտանական ռազմաբազայի վրա Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» «Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ» Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ» Քաղաքական կոնսոլիդացիայի սկիզբ. «Միասնության թևերի» և «ՀայաՔվեի» համատեղ հայտը. «Փաստ» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» Ինչ կարող է մեզ պատմել առաջին միլիարդատերը առաջին տրիլիոնատիրոջ մասին Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Արբանյակից նկարահանել են Թեհրանում այաթոլլա Խամենեիի ոչնչացված նստավայրը
Ամենաընթերցվածները