«Էլիզը տեղափոխվել է առանձին ապրելու, դա իր որոշումն է եղել». Արամ Մելիքյանը պարզաբանել է դստեր հեռանալու պատճառները

Պրոդյուսեր, շոումեն Արամ Մելիքյանն ինստագրամյան իր էջի միջոցով հայտնել է, որ ավագ դուստրը՝ Էլիզ Մելիքյանը մենակ ապրելու որոշում է կայացրել:

«Մեր ընտանիքում կարևոր փոփոխություն է եղել, որի մասին ուզում եմ կիսվել: Մեր Էլիզը տեղափոխվել է առանձին ապրելու, դա իր որոշումն է եղել:

Ինչպես ինքն է ասում՝ իր կյանքում նոր փուլ է՝ նոր մարտահրավերի ժամանակաշրջան: Ինքն ուզում է ինքնուրույն դառնալ:

Թե՛ ես, թե կինս ու մեր ամբողջ ընտանիքը մեր մաքսիմումն արել ենք, որպեսզի բերենք այն կետին, որ Էլիզը հնարավորություն ունենա առանձին կյանք սկսելու:

Այս պահից սկսած մենք մեր ընտանիքի մի շատ գեղեցիկ պատմություն ավարտում ենք մի նոր սկզբի համար: Սա ավարտ չէ, այլ իրականում սկիզբ է:

Էլիզի մոտ շատ կայծակնային որոշում է եղել, բայց մենք ամեն հարցում իր կողքին ենք, կփորձենք ամեն հարցում աջակցել, բայց այս պահից սկսած Էլիզն ինքն է լինելու իր գործողությունների պատասխանատուն:

Մենք հարգում ենք նրա որոշումը, նա շուտով 20 տարեկան է դառնալու:

Սա շատ կարևոր փուլ է, սովորական բարդ փուլ է, որի մասին պարտադիր եմ համարում կիսվել բոլորիդ հետ»,- պատմել է Արամ Մելիքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էլիզ Մելիքյանն ինստագրամյան իր էջում հրապարակում էր արել՝ նշելով, որ այս պահին իր կյանքում բարդ փուլ է, որը փորձում է պատվով հաղթահարել:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով Իրանի դեմ ԱՄՆ hարձակման հաջորդ փուլն ավելի դաժան կլինի. Մարկո Ռուբիո Քրեական ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել ՃՏՊ Կոտայքի մարզում Տեղումները կշարունակվեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում ԱԹՍ-ն հարվածել է Կիպրոսում բրիտանական ռազմաբազայի վրա Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» «Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ» Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ» Քաղաքական կոնսոլիդացիայի սկիզբ. «Միասնության թևերի» և «ՀայաՔվեի» համատեղ հայտը. «Փաստ» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» Ինչ կարող է մեզ պատմել առաջին միլիարդատերը առաջին տրիլիոնատիրոջ մասին Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Արբանյակից նկարահանել են Թեհրանում այաթոլլա Խամենեիի ոչնչացված նստավայրը Քիմ Քարդաշյանը՝ համարձակ բոդիով և փետուրներով. նոր կադրեր Լոս Անջելեսում կատակերգության նկարահանումներից ԱՄՆ-ը կարող է պահանջել Ուկրաինայից հրաժարվել ամբողջ Դոնբասից. Bloomberg ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիшն խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները․ Արաղչին՝ Լավրովին Իրանում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովի նախագահ Մենք պատրաստ ենք հակազդել թշնամու ցանկացած գործողության․ Իրանի բանակի ցամաքային ուժերի պետի տեղակալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է բետոն էլեկտրասյանը, տապшլել այն. բետոնե էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա. կա վիրшվոր Ադրբեջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ամենաընթերցվածները