Հաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ հաստատվել է Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի տարբերանշանը: Այն միավորում է հեծանվասպորտի երեք առանցքային հատկանիշ՝ արագություն, շարժում և ուղղություն։

Գործարկվել է նաև մրցաշարի պաշտոնական կայքը՝ tour-of-armenia.com:

Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը:

Ժամանակացույցը՝

  • սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ
  • սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ
  • սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 164 կմ
  • սեպտեմբերի 13՝ Երևան՝ 110 կմ՝ 10 շրջապտույտով

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։

Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆ Հաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը Որպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի Այսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով Էստոնիայի օդային տարածք ԱԹՍ-ներ են մտել. ԱԳ նախարար Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ» «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ» Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» «Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ» Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ» Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ» Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն Սեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Ամուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվի Իսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել ՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետ Հրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստում
Ամենաընթերցվածները